ք․ Երևան Հալաբյան փ․ 9/7

ՄՌՏ

Ծառայությունների արժեքներ 3 տեսլա սարքով

Գրանցվել այցի
  • Ներքին օրգանների ՄՌՏ (3 տեսլա սարքով)
    • Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ
      70 000 դրամ
    • Պարանոցի օրգանների ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ուղիղ աղիքի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Որովայնի խոռոչի ՄՌՏ
      70 000 դրամ
    • ՄՌ-խոլեցիստոպանկրեատոխոլանգիոգրաֆիա
      70 000 դրամ
  • Գլխի ՄՌՏ (3 տեսլա սարքով)
    • Հիպոֆիզի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Հարքթային ծոցերի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Գլխուղեղի ՄՌՏ՝ խոշոր գանգուղեղային նյարդերի թիրախավորմամբ
      90 000 դրամ
    • Գլխուղեղի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ակնակապիճների ՄՌՏ
      50 000 դրամ
    • Գլխուղեղի ՄՌՏ Էպիլեպսիայի դեպքում
      70 000 դրամ
  • Անոթների ՄՌՏ (3 տեսլա սարքով)
    • Պարանոցի ՄՌ-անգիոգրաֆիա
      60 000 դրամ
    • Գլխուղեղի ՄՌ-վենոգրաֆիա
      60 000 դրամ
    • Գլխուղեղի ՄՌ-արտերիոգրաֆիա
      60 000 դրամ
  • Մեջքի ՄՌՏ (3 տեսլա սարքով)
    • Սրբոսկրա-պոչուկային շրջանի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ողնաշարի ՄՌՏ (պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանայ
      266 000 դրամ 133 000 դրամ *
      * – 50% զեղչ գին
    • Ողնաշարի կրծքային բաժնի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ
      50 000 դրամ
    • Կրանիո-վերտեբրալ անցման ՄՌՏ
      50 000 դրամ
  • Հոդերի ՄՌՏ (3 տեսլա սարքով)
    • Քունք-ստործնոտային հոդերի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Սրունք-թաթային հոդի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Սրբոսկրա-զստային հոդավորումների ՄՌՏ
      50 000 դրամ
    • Ուսային հոդի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Ոտնաթաթի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Ճաճանչ-դաստակային հոդի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Կոնքազդրային հոդերի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Ծնկան հոդի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Դաստակի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Արմնկային հոդի ՄՌՏ
      60 000 դրամ
  • Այլ ՄՌՏ հետազոտություններ (3 տեսլա սարքով)
    • Փոշտի օրգանների ՄՌՏ
      50 000 դրամ
    • Փափուկ հյուսվածքների ՄՌՏ
      70 000 դրամ
    • Կրծքագեղձերի ՄՌՏ
      60 000 դրամ
    • Ընկերքի ՄՌՏ
      90 000 դրամ
    • Դինամիկայի գնահատում (նախկին հետազոտության համեմատ)
      45 000 դրամ
    • Բժիշկ-ռադիոլոգի խորհրդատվություն (երկրորդ կարծիք)
      45 000 դրամ
    • Ամբողջ մարմնի ՄՌՏ
      90 000 դրամ
  • ՄՌՏ կոնտրաստավորող նյութ (3 տեսլա սարքով)
    • 20մլ ՄՌՏ կոնտրաստ նյութի ներարկում
      44 000 դրամ
    • 15մլ ՄՌՏ կոնտրաստ նյութի ներարկում
      39 000 դրամ
    • 10մլ ՄՌՏ կոնտրաստ նյութի ներարկում
      34 000 դրամ
МРТ

Ի՞նչ է իրենից ներկայացնում մագնիսո-ռեզոնանսային տոմոգրաֆիան

ՄՌՏ սարքը, ըստ էության, մի մեծ մագնիս է ռադիոկայանով և ալեհավաքներով։ Մագնիսը ստեղծում է մագնիսական դաշտ, այդ ընթացքում ռադիոկայանը համապատասխան հաճախականությամբ իմպուլսներ է արձակում, որոնք ստիպում են ջրածնի ատոմներին «շարվել» մագնիսական դաշտին զուգահեռ։ Երբ իմպուլսը դադարում է, ատոմները վերադառնում են իրենց նախկին վիճակին և արձակում են էներգիա։ Այդ էներգիան «ալեհավաքները» ընդունում են և ուղարկում են համակարգիչ հետագա մշակման։ Համակարգիչը իր հերթին ստեղծում է օրգանների և հյուսվածքների շերտավոր պատկերներ փոխուղղահայց հարթություններում։ Բժիշկը համակարգչի միջոցով վերլուծում է ստացված պատկերները՝ զանազանելով առողջ հյուսվածքը ախտաբանորեն փոփոխվածից։ ՄՌՏ-ի միջոցով գործնականորեն հնարավոր է դառնում պատկերացում կազմել բոլոր այն հյուսվածքների մասին, որոնց կազմում առկա է ջրածին։ Այդ պատճառով ՄՌՏ-ն ավելի լավ է «տեսնում» այն տեղամասերում, որտեղ առկա են ջրի մոլեկուլներ - գլխուղեղ, փափուկ հյուսվածքներ, անոթներ, հոդեր։ ՄՌՏ-ն զերծ է իոնիզացնող ճառագայթներից։ Եթե անգամ Դուք օրերով պարկած մնաք տոմոգրաֆի ներսում, դա ոչ կերպ չի անդրադառնա Ձեր առողջության վրա։ Այդ պատճառով հետազոտությունը կատարում են այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Մագնիսո-ռեզոնանսային տոմոգրաֆների բնութագրիչ առանձնահատկություններից մեկը մագնիսական դաշտի հզորությունն է։ Մեր բժշկական կենտրոնը հագեցած է պրեմիում դասի ՄՌՏ սարքով՝ գերբարձրդաշտային մագնիսո- ռեզոնանսային Signa Pioneer 3 տեսլա հզորությամբ տոմոգրաֆով, որը ստեղծում է ՄՌ-հետազոտություններ իրականացնելու ավելի լայն հնարավորություններ, ինչի շնորհիվ պատկերները ավելի որակյալ ու ճշգրիտ են և վերլուծման համար առավել հարմարավետ։

Ի՞նչ նպատակով է արվում ՄՌՏ հետազոտություն։

ՄՌՏ-ն հիանալի լուծում է, եթե անհրաժեշտ է լիարժեք պատկերացում կազմել հիվանդության վերաբերյալ , կատարել ճշգրիտ ախտորոշում, ժամանակին սկսել բուժումը՝ վերահսկելով դրա ընթացքը։ ՄՌՏ-ի միջոցով հնարավոր է

դառնում հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, տրավմատիկ ախտահարումները , բորբոքային պրոցեսները և օրգանների բազմաթիվ այլ տեսակի ախտաբանական փոփոխությունները, որոնք կարող են էականորեն ազդել օրգանիզմի գործառույթների և ընդհանուր վիճակի վրա։ Գնահատել ինչպես զարկերակային, այնպես էլ երակային համակարգի անոթների վիճակը, հայտնաբերել անեվրիզմաներ, անոթների զարգացման անոմալիաներ, հասկանալ, թե օրգաններում հայտնաբերված ախտաբանական փոփոխությունները ինչպես կարող են ազդել անոթների վիճակի վրա։ Օրինակ՝ արդյո՞ք ոռուցքային գոյացությունը աճում է դեպի անոթի լուսանցք։ Մեկ այլ դեպքում պարզաբանել, թե առկա՞ է արդյոք միջողնային սկավառակի ճողվածքի կամ ողերի մարմինների շուրջ գոյացած օստեոֆիտների կողմից անոթի ճնշում։ ՄՌՏ-ի միջոցով հնարավոր է նաև հայտնաբերել ամենաչնչին ախտաբանական շեղումները, որոնք առաջնահերթ հնարավոր է բացահայտել հենց 3 տեսլա հզորոթյամբ սարքերի միջոցով, քանի որ դրանք ունակ են ստանալ անգամ մեկմիլիմետրանոց շերտեր։ Այս ամենը հնարավարություն է ընձեռնում հայտնաբերել չափերով բավականին փոքր և խորանիստ տեղակայում ունեցող ախտաբանական փոփոխությունները։ Համեմատել պատկերները դինամիկայում։ Համեմատության համար անհրաժեշտ է նախորդ հետազոտության առկայությունը։ Եթե նախկինում Դուք անցել եք ՄՌՏ հետազոտություն մեր կլինիկայում, ապա հետազոտության արդյունքները պահպանվում են PACS տվյալների բազայում, և անհրաժեշտության դեպքում մենք հեշտությամբ կկարողանանք գնահատել բուժման արդյունավետությունը։

Արդյունքները տրամադրվում են 1-3 ժամվա ընթացքում ՝ կախված հետազոտության իրականացման բարդությունից։ Բոլոր նկարները թողարկվում են են DVD-սկավառակով, առանձին ժապավենի գինը ներառված չէ հիմնական հետազոտության արժեքի մեջ։ Եթե Ձեզ անհրաժեշտ է առանձին ՄՌ-ժապավեն, խնդրում ենք գրանցվելիս նախապես ճշտել արժեքը մեր ադմինիստրատորներից։

Որո՞նք են Signa Pioneer 3 ՄՌ-տոմոգրաֆի առավելությունները

Մեծ սեղանով 70 սմ տրամագիծ ունեցող լայն թունելի առկայության շնորհիվ, պացիենտին տրամադրվում է առավել ընդարձակ տարածություն՝ մաքսիմալ պակասեցենելով անհանգստության զգացողությունը։ Աղմուկի ուժգնության իջեցում հետազոտության ընթացքում։ Ի շնորհիվ Silent Scan հեղափոխական տեխնոլոգիայի՝ աղմուկի մակարդակը հասցվում է նվազագույն արժեքների (շրջակա միջավայրից 3Դբ-ով ցածր)։ Motion-free և Breath-free տեխնոլոգիաների շնորհիվ պացիենտներին այլևս անհրաժեշտ չէ շունչը պահել մի շարք հատվածների սկանավորման ընթացքում, օրինակ՝ որովայնի խոռոչի հետազոտման դեպքում։ Բացի այդ՝ պարտադիր չէ սարքի ներսում հետազոտվողի լրիվ անշարժ գտնվելը, հատկապես՝ ցավային ախտանիշի առկայության դեպքում։ 50 x 50 x 48 սմ տեսադաշտը և 70 սմ լայնությամբ բացվածքը թույլ է տալիս հստակ հետազոտել խոշոր կազմվածքով պացիենտների բարդ անատոմիական հատվածները։

TDI գերժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ առավել հստակ պատկերներ համեմատած ՄՌՏ սարքերի նախորդ սերունդների հետ՝ ի շնորհիվ սիգնալ/աղմուկ հարաբերակցության (SNR) 25%-ով ավելացման։

SIGNA Works եզակի ծրագրային հավելվածների և գերբարակ շերտեր ստանալու հնարավորությունների շնորհիվ ստացվում է անատոմիական զոնաների պատկերների մաքսիմալ հստակեցումը և դետալիզացիան։

Տոմոգրաֆը հագեցած է օրգանիզմի տարբեր զոնաների հետազոտման համար նախատեսված ՌԴ կոճերի ամբողջական հավաքածուով՝ ներառյալ կրծքագեղձի հետազոտման համար կոճը։ Ինչպե՞ս նախապատրաստվել ՄՌՏ հետազոտությանը և ինչպե՞ս է այն իրականացվում։ Հետազոտությունների մեծամասնության դեպքում հարկավոր չէ հատուկ նախապատրաստվել։ Բացառություն է կազմում որովայնի խոռոչի, փոքր կոնքի, ինչպես նաև լեղապարկի և լեղուղիների հետազոտությունները։ (հղում նախապատրասման համար)

Հետազոտվելուց առաջ անհրաժեշտ է հանել բոլոր մետաղական իրերը։ ՄՌՏ հետազոտության տևողությունը կախված է հետազոտվող զոնայից և կարող է կազմել 15 րոպեից մինչև 1 ժամ։ Ինչպես ցանկացած տեսակի MRI - հետազոտության դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ցանկալի է պացիենտը գտնվի անշարժ դիրքում։ Հետազոտության ժամանակ բժիշկը վիզուալ և ձայնային կապ է պահպանում հետազոտվողի հետ, ինչի շնորհիվ այն դառնում է լիովին անվտանգ և հարմարավետ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոնտրաստավորումով ՄՌ-հետազոտությունը։

Սա հետազոտության հատուկ տեսակ է, երբ պացիենտին ներերակային ճանապարհով ներմուծվում է գադոլինիումի հիմքով հատուկ կոնտրաստային նյութ։ Հետազոտության այս շատ կարևոր փուլը հնարավորություն է տալիս օրգաններում հայտնաբերել պաթոլոգիական հյուսվածքը , քանի որ կախված, թե կոնտրաստ նյութը ինչպես է կուտակվում տվյալ զոնայում կարելի է զանազանել առողջ հյուսվածքը ախտաբանորեն փոփոխվածից: Կոնտրաստի ուժեղացումը հատկապես արժեքավոր է ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացություններ ունեցող հիվանդների հետազոտման ժամանակ: Կոնտրաստային նյութերը անվնաս են, սովորաբար չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և բացասաբար չեն ազդում երիկամների աշխատանքի վրա:

Որո՞նք են ՄՌՏ հետազոտության հակացուցումները:

Ֆերոմագնիսական մետաղների առկայությունը մարմնում թիթեղների, գամիկների (շտիֆտ) և այլ տարրերի տեսքով; Սրտի ռիթմավարների, լսողական սարքերի և մագնիսացման հակված այլ ոչ շարժական սարքերի առկայությունը: Եթե Ձեզ մոտ առկա են թվարկված հակացուցումները, ապա հետազոտություն անցնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին։

Ի՞նչ է ստանում հիվանդը ՄՌՏ հետազոտության արդյունքում:

Հետազոտության արդյունքում հիվանդին տրվում է տպագիր նկարագրության արձանագրություն՝ բոլոր պաթոլոգիական փոփոխությունների մանրամասն նկարագրությամբ՝ մասնագիտացված կլինիկական բժշկի հետ կապ հաստատելու առաջարկություններով: MR - պատկերները ձայնագրվում են սկավառակի կամ հիշողության քարտի վրա և փոխանցվում հիվանդին:

Շարունակել կարդալ

Մեր բժշկական կենտրոնը