ք․ Երևան Հալաբյան փ․ 9/7

Ներքին օրգանների ՄՌՏ

Արժեքը
սկսած 50 000 դրամից
Երկ-Շբթ
9:00 - 20:00
Տևողությունը
15 րոպեից մինչև մեկ ժամ
Գրանցվել այցի
Մեր մասնագետը կզանգահարի Ձեզ
խորհրդատվության և նշանակման համար:

Ծառայությունների արժեքներ 3 տեսլա սարքով

  • Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ
    70 000 դրամ
  • Պարանոցի օրգանների ՄՌՏ
    50 000 դրամ
  • Ուղիղ աղիքի ՄՌՏ
    60 000 դրամ
  • Որովայնի խոռոչի ՄՌՏ
    70 000 դրամ
  • ՄՌ-խոլեցիստոպանկրեատոխոլանգիոգրաֆիա
    70 000 դրամ

Գրանցվեք ՄՌՏ ախտորոշման համար այսօր:

Մեր մասնագետը կպատասխանի բոլոր հարցերին և կգրանցի Ձեզ հարմար պահի:

Նկարագրություն

Ներքին օրգանների մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) բժշկական պատկերման մեթոդ է, որն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ մարմնի ներքին կառուցվածքների և օրգանների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Հետազոտության այս մեթոդը ոչ ինվազիվ է, ինչը նշանակում է, որ այն չի պահանջում վիրաբուժական միջամտություն (հետազոտության ընթացքում մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտում, ինչպես նաև ներթափանցում մարմնի խոռոչներ տեղի չի ունենում):

Ներքին օրգանների ՄՌՏ-ն իրականացվում է տարբեր պաթոլոգիաների ախտորոշման համար, ներառյալ որովայնի և փոքր կոնքի օրգանների, պարանոցի օրգանների ուռուցքային հիվանդությունները: ՄՌՏ-ի ժամանակ հաջողությամբ ախտորոշվում են սուր և քրոնիկ բորբոքային պրոցեսները, բարորակ նորագոյացությունները, կատարվում է բուժման արդյունավետության գնահատում:

ՄՌՏ-ի հիմնական առավելություններից մեկը մանրամասնության և ճշգրտության բարձր աստիճանն է: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան թույլ է տալիս ստանալ բարձր լուծաչափով պատկերներ, որոնք կարող են օգտագործվել ճշգրիտ ախտորոշման և բուժման պլանավորման համար: Բացի այդ, ՄՌՏ-ն հետազոտության անվտանգ մեթոդ է և շատ դեպքերում պացիենտներն այն լավ են հանդուրժում։ 

 

Ներքին օրգանների ՄՌՏ-ի տեսակները

  • Որովայնի խոռոչի ՄՌՏ  

  • Փոքր կոնքի ՄՌՏ

  • Ուղիղ աղիքի ՄՌՏ

  • ՄՌ-խոլեցիստոպանկրեատոխոլանգիոգրաֆիա

  • Պարանոցի օրգանների ՄՌՏ


ՄՌՏ-ի ցուցումներ

Ներքին օրգանների ՄՌՏ-ն նշանակվում է տարբեր ախտանիշների դեպքում, որոնք կարող են վկայել առողջական խնդիրների առկայության մասին: Որոշ ախտանիշներ, որոնց դեպքում կարող է նշանակվել ՄՌՏ, ներառում են․

  1. Ցավ կամ դիսկոմֆորտ որովայնի տարբեր մասերում, փոքր կոնքի օրգանների  մակարդակում և աճուկի շրջանում: Հատկապես տագնապալի պետք է լինի այն, որ ցավը չի անհետանում ցավազրկողներ ընդունելուց հետո։

  2. Մշտական հոգնածություն կամ թուլություն:

  3. Քաշի ակամա կորուստ:

  4. Կղանքում կամ մեզի մեջ արյան առկայություն:

  5. Շնչառության դժվարություն կամ հևոց:

  6. Սրտխառնոց կամ փսխում:

  7. Մարսողության խանգարում:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր դեպք անհատական է, և ախտանիշները կարող են տարբեր լինել՝ կախված առողջական խնդրից: Հետևաբար, շատ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ ՝ պարզելու համար, թե արդյոք անհրաժեշտ է ՄՌՏ հետազոտություն:

Հակացուցումները

Ինչպես ցանկացած բժշկական պրոցեդուրա, ՄՌՏ-ն ունի իր հակացուցումները։  Դրանցից մի քանիսը կարող են հարաբերական լինել, այսինքն ՝ հետազությունը հնարավոր է կատարել որոշակի նախազգուշական միջոցների առկայության դեպքում:


ՄՌՏ-ի բացարձակ հակացուցումները:

  • Ռիթմավարներ և սրտի խթանիչներ, սրտի փականի պրոթեզներ; 

  • Այլ խթանիչներ (միո -, նեյրոստիմուլյատորներ, ինսուլինային պոմպեր և հանոց);

  • Արյան հոսքը կանգնեցնող կլիպսեր, սեղմակներ, կեռներ, պարույրներ և զտիչներ գլխուղեղի անոթների, մագիստրալ անոթների վրա և անամնեզում այլ տեղանքների կլիպավորումներ;

  • Միջին ականջի, կոխլեար (ներականջային) իմպլանտի ֆեռոմագնիսական և էլեկտրոնային իմպլանտներ;

  • Հետազոտության ենթակա անատոմիական գոտում տեղակայված զանգվածային ֆեռոմագնիսական բժշկական մետաղական կոնստրուկցիաներ (օրինակ ՝ Իլիզարովի ապարատ), մետաղական մագնիսական ստենտներ, արհեստական ֆեռոմագնիսական սրտի փականներ;

  • Օտար «ոչ բժշկական» մարմիններ մարդու մարմնի փափուկ հյուսվածքներում (օրինակ ՝ բեկորներ, փամփուշտներ կամ փամփուշտների ֆրագմենտներ, մետաղական տաշեղներ ակնագնդում, աչքի խոռոչում);

  • Հղիության 1-ին եռամսյակ, եթե չկա բուժող բժշկի ուղեգիր և ՄՌՏ անցկացնելու թույլտվություն;

  • Դեկոմպենսացված սրտի անբավարարություն:


Հարաբերական հակացուցումներ:

  • Հետազոտության ընթացքում անշարժություն պահպանելու անկարողություն: Այս դեպքում մարմինը ֆիքսելու համար կարող են օգտագործվել հատուկ միջոցներ։

  • Մետաղական ներկերի օգտագործմամբ կատարված դաջվածքների առկայություն:

ՄՌՏ անցկացնելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և տեղեկացնել նրան առկա բոլոր հակացուցումների և օրգանիզմի առանձնահատկությունների մասին:

Անցկացման կարգը

Հետազոտության անցկացման կարգը կարող է տարբեր լինել ՝ կախված նրանից, թե որ օրգանն է հետազոտվում։ Ընդհանուր առմամբ, ներքին օրգանների ՄՌՏ-ն իրականացվում է հետևյալ կերպ:

Պացիենտը պառկում է հատուկ թախտին՝ տոմոգրաֆի հարթակին, որն այնուհետև տեղափոխվում է ՄՌՏ ապարատի թունելանման կառուցվածքի ներսի հատված։

Հետազոտության ժամանակ պացիենտը պետք է մնա անշարժ, քանի որ ցանկացած շարժում կարող է աղավաղել հետազոտության արդյունքները: Բժիշկը կամ օպերատորը կարող են շփվել պացիենտի հետ խոսափողի միջոցով՝ նրա վիճակը վերահսկելու համար:

Պրոցեդուրան տևում է մոտ 25-35 րոպե ՝ կախված նրանից, թե այն իրականացվում է կոնտրաստային դեղամիջոցի ներդրմամբ, թե ոչ։ Հետազոտությունն ավարտելուց հետո պացիենտը կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը:

Պատրաստում

Որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության ՄՌՏ-ի նախապատրաստում (ՈԽ+ՀՏ) կոնտրաստով

  • 1-2 օրվա ընթացքում «Էսպումիզան» դեղամիջոցի ընդունում՝ գազերի առաջացման ավելացումը վերացնելու համար. 2 կապսուլայից օրական 3 անգամ, կարելի է ընդունել փոքր  քանակությամբ հեղուկով, յուրաքանչյուր կերակուրից հետո և անհրաժեշտության դեպքում քնելուց առաջ: 1-2 օրվա ընթացքում;

  • Դիետա 1-2 օր առաջ։ Ձեր սննդակարգից բացառել հետևյալ մթերքները ՝ սև հաց, կաթ, գազավորված ըմպելիքներ, հում բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև հյութեր, հրուշակեղեն, տապակած, յուղոտ, կծու մթերքներ, ճարպոտ միս, ալկոհոլ;

  • Քաղցած մնալ հետազոտությունից 4 ժամ առաջ;

  • հետազոտությունից մեկ ժամ առաջ հեղուկ չխմել;

  • հետազոտությունից 40 րոպե առաջ խմել Նո–շպա դեղամիջոցի 2 հաբ՝ փոքր քանակությամբ ջրով: Նոշ–պան և Էսպումիզանը պետք է ընդունել այդ դեղերի ընդունման հակացուցումների բացակայության դեպքում:  


Կանանց կոնտրաստով փոքր կոնքի ՄՌՏ-ի նախապատրաստում

Հետազոտությունը չի կատարվում դաշտանի շրջանում: Ցիլի երկրորդ փուլում (12-րդ օրվանից հետո) հետազոտությունը կարող է իրականացվել էնդոմետրիոզի (հաստատված կամ հարցականի տակ գտնվող ախտորոշում) և նախկինում արդեն հայտնաբերված ուռուցքային գործընթացի տարածման գնահատման կամ բուժող բժշկի կողմից՝ նրա նշած հատուկ ցուցումներով ուղեգրման դեպքում։   

Դաշտանադադարի շրջանում գտնվող կանայք կարող են հետազոտվել ցանկացած օր: 

  • Հետազոտությունից մեկ ժամ առաջ հեղուկ չխմել;
  • «Էսպումիզան» դեղամիջոցի ընդունումը՝ գազերի առաջացման ավելացումը  վերացնելու համար. օրական 3 անգամ 2 կապսուլայից, կարելի է փոքր քանակությամբ հեղուկով, կերակուրի յուրաքանչյուր ընդունումից հետո և անհրաժեշտության դեպքում՝ քնելուց առաջ: 1-2 օրվա ընթացքում;

  • Դիետան 1-2 օր առաջ: Սննդակարգից բացառել հետևյալ մթերքները՝ սև հաց, կաթ, գազավորված ըմպելիքներ, հում բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև հյութեր, հրուշակեղեն, տապակած, յուղոտ, կծու մթերքներ, մսի ճարպոտ տեսակներ, ալկոհոլ;

  • Պրոցեդուրայից մեկ ժամ առաջ չմիզել։ Պրոցեդուրան անցկացնելու համար  պահանջում է միզապարկի միջին լցվածություն;  

  • Հետազոտությունից 40 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 2 հաբ Նո-շպա և 0,5-1 բաժակ ջուր: Նո–շպան և Էսպումիզանը պետք է ընդունել այդ դեղերի ընդունման հակացուցումների բացակայության դեպքում;

  • Քաղցած մնալ հետազոտությունից 4 ժամ առաջ: Օրվա ընթացքում քաղցած մնալու կարիք չկա: 

 

Տղամարդկանց կոնտրաստով փոքր կոնքի ՄՌՏ-ի նախապատրաստում

«Էսպումիզան» դեղամիջոցի ընդունումը՝ գազերի առաջացման ավելացումը  վերացնելու համար. օրական 3 անգամ 2 կապսուլայից, կարելի է փոքր քանակությամբ հեղուկով, կերակուրի յուրաքանչյուր ընդունումից հետո և անհրաժեշտության դեպքում՝ քնելուց առաջ: 1-2 օրվա ընթացքում;

  • Դիետան 1-2 օր առաջ: Սննդակարգից բացառել հետևյալ մթերքները՝ սև հաց, կաթ, գազավորված ըմպելիքներ, հում բանջարեղեն, մրգեր, ինչպես նաև հյութեր, հրուշակեղեն, տապակած, յուղոտ, կծու մթերքներ, մսի ճարպոտ տեսակներ, ալկոհոլ;

  • Պրոցեդուրայից մեկ ժամ առաջ չմիզել։ Պրոցեդուրան անցկացնելու համար  պահանջում է միզապարկի միջին լցվածություն; 

  • Հետազոտությունից 40 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 2 հաբ Նո-շպա և 0,5-1 բաժակ ջուր: Նո–շպան և Էսպումիզանը պետք է ընդունել այդ դեղերի ընդունման հակացուցումների բացակայության դեպքում;

  • աղցած մնալ հետազոտությունից 4 ժամ առաջ: Օրվա ընթացքում քաղցած մնալու կարիք չկա:

  

Պարանոցի օրգանների ՄՌՏ-ի համար նախապատրաստում չի պահանջվում:

Հաճախակի Տրվող Հարցեր

  • Ինչի՞ համար է անհրաժեշտ ներքին օրգանների ՄՌՏ-ի կոնտրաստային հետազոտությունը:
  • Ի՞նչ հիվանդություններ կարելի է հայտնաբերել ներքին օրգանների ՄՌՏ-ի շնորհիվ:
  • Ո՞րն է ներքին օրգանների ՄՌՏ-ի արդյունքը:
  • Որքա՞ն հաճախ կարող եք կատարել ներքին օրգանների ՄՌՏ:
  • Որքա՞ն է պրոցեդուրայի տևողությունը:
  • Ներքին օրգանների ՄՌՏ-ն վնասակա՞ր է:
  • Ինչպիսի՞ն պետք է լինի դիետան ներքին օրգանների ՄՌՏ-ից առաջ․ որո՞նք են թույլատրված սննդամթերքները:

Գրանցվեք ՄՌՏ ախտորոշման համար այսօր:

Մեր մասնագետը կպատասխանի բոլոր հարցերին և կգրանցի Ձեզ հարմար պահի:

Մեր բժշկական կենտրոնը