ք․ Երևան Հալաբյան փ․ 9/7

Սարքավորումներ

Signa Pioneer-տոմոգրաֆը պրեմիում դասի 3 տեսլա հզորություն ունեցող գերբարձրդաշտային մանիսո-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սկաներ է, որն ապահովում է հետազոտություններ կատարելու լայն հնարավորություններ, պատկերի գերազանց որակ, հուսալիություն և էրգոնոմիկա: Signa Pioneer համակարգը կարող է օգտագործվել տարբեր կլինիկական ոլորտներում հետազոտություններ անցկացնելու համար, ներառյալ նյարդաբանությունը և նյարդավիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, ուրոլոգիան և գինեկոլոգիան, անոթաբանությունը, աբդոմինալ և օրթոպեդիկ հետազոտություններ, ինչպես նաև ամբողջ մարմնի հետազոտությունը:

Signa Pioneer 3T

Ո՞րն է Signa Pioneer համակարգի յուրահատկությունը։:

  • Մեծ սեղանով 70 սմ տրամագիծ ունեցող լայն թունելի առկայության շնորհիվ, պացիենտին տրամադրվում է առավել ընդարձակ տարածություն՝ մաքսիմալ պակասեցենելով անհանգստության զգացողությունը։
  • Աղմուկի ուժգնության իջեցում հետազոտության ընթացքում։ Ի շնորհիվ Silent Scan հեղափոխական տեխնոլոգիայի՝ աղմուկի մակարդակը հասցվում է նվազագույն արժեքների (շրջակա միջավայրից 3Դբ-ով ցածր)։
  • Motion-free և Breath-free տեխնոլոգիաների շնորհիվ պացիենտներին այլևս անհրաժեշտ չէ շունչը պահել մի շարք հատվածների սկանավորման ընթացքում, օրինակ՝ որովայնի խոռոչի հետազոտման դեպքում։ Բացի այդ՝ պարտադիր չէ սարքի ներսում հետազոտվողի լրիվ անշարժ գտնվելը, հատկապես ցավային ախտանիշի առկայության դեպքում։
  • 50 x 50 x 48 սմ տեսադաշտը և 70 սմ լայնությամբ բացվածքը թույլ է տալիս հստակ հետազոտել խոշոր կազմվածքով պացիենտների բարդ անատոմիական շրջանները։
  • TDI գերժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ առավել հստակ պատկերներ համեմատած ՄՌՏ սարքերի նախորդ սերունդների հետ՝ ի շնորհիվ սիգնալ/աղմուկ (SNR) հարաբերակցության 25%-ով ավելացման։
  • SIGNA Works եզակի ծրագրային հավելվածների և գերբարակ շերտեր ստանալու հնարավորությունների շնորհիվ ապահովվում է անատոմիական զոնաների պատկերների մաքսիմալ հստակեցումը և դետալիզացիան։
  • Տոմոգրաֆը հագեցած է օրգանիզմի տարբեր զոնաների հետազոտման համար նախատեսված ՌԴ կոճերի ամբողջական հավաքածուով՝ ներառյալ կրծքագեղձի հետազոտման համար կոճը։

Մեր բժշկական կենտրոնը