ք․ Երևան Հալաբյան փ․ 9/7

«Էներգո Արմ» կլինիկայի թափուր աշխատատեղեր.

Ցանկանու՞մ եք մեզ մոտ աշխատել

Եթե Դուք համապատասխանում եք մեր բոլոր չափանիշներին և հիմնական սկզբունքներին, ապա մենք պատրաստ ենք աշխատանքի ընդունել Ձեզ և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատանքի և հանգստի համար: Մեր լավագույն բժիշկները կարող են իսկապես արժանապատիվ աշխատավարձ ստանալ՝ կախված հիվանդների քանակից, աշխատանքի արդյունքներից, գիտական որակավորումներից, տարբեր մասնագիտությունների տիրապետումից և կանոնավոր մասնագիտական զարգացումից։

Մեր սոցիալական երաշխիքները.

  • Արտոնյալ բժշկական օգնություն աշխատողների համար;
  • Լայն հնարավորություններ հետագա մասնագիտական և ադմինիստրատիվ աճի համար.
  • Հարմարավետ աշխատանքային պայմաններ թե՛ գործընկերների և թե՛ ղեկավարության կողմից:

Սիրով սպասում ենք։

Սպասում ենք նպատակասլաց, դրական տրամադրվածություն ունեցող մասնագետների, ովքեր անտարբեր չեն և ի վիճակի են մեր ընդհանուր գործին հանձնվել՝ հանուն մեր հիվանդների առողջության։

Նոր կլինիկայի բացման կապակցությամբ հրավիրում ենք մեր թիմ`

1. ՄՌՏ բժիշկ-ռադիոլոգ:
Աշխատանքային պայմաններ և փոխհատուցում

Առաջարկում ենք`

  • - Գարծարքային աշխատավարձ 400000դր․ և ավել
  • - GE Signa Pioneer 3tl բարձր տեխնոլոգիական սարքի վրա աշխատանք
  • - ՀՀ Աշխատանքային պայմանագրով նախատեսված համապատասխան ձևակերպում:

Աշխատանքային գրաֆիկը` փոփոխական, հանգստյան օրերի ընտրությունը կքննարկվեն հարցազրույցի ժամանակ: Պայմամագրի տեսակը` մշտական աշխատանք 1,0 դրույքով:

  • - Աշխատավայր` ք. Երևան, Հալաբյան 9/7
  • - Պրոֆեսիոնալ ընկերասեր թիմ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը
  • - Բժշկական համազգեստի տրամադրում

  • Աշխատանքային պարտականություններ

    Ձեր իրականացվելիք խնդիրներն են`

    Հիվանդությունների ախտորոշման իրականացում ժամանակակից ճառագայթային ախտորոշման մեթոդների կոմպլեքս կիրառման հիման վրա:

    ՄՌՏ հետազոտություններ: Բժշկական օգնության ստանդարտներին համապատասխան ճառագայթային հետազոտությունների իրականացում:

    Կատարված հետազոտությունների պրոտոկոլի գրանցում` ենթադրյալ ախտորոշման վերաբերվյալ եզրակացության գրառում:


    Որակավորման պահանջներ

    Մեր սպասումներն են`

    Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` որպես ՄՌՏ բժիշկ-ռադիոլոգ:

    Բարձրագույն բժշկական կրթություն, "ռադիոլոգիա" մասնագիտության վավեր հավաստագիր:

    Համակարգչից վստահ օգտվելու ունակություններ։

    Քաղաքավարություն, պատասխանատվություն, բարեհամբույր վերաբերմունք հիվանդների նկատմամբ:

    Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն:


2. ՄՌՏ ռենտգեն -լաբորանտ
Աշխատանքային պայմաններ և փոխհատուցում

Մենք առաջարկում ենք

  • - Գործարքային աշխատավարձ 300000դր․ և ավել
  • - ՀՀ աշխատանքային պայմանագրով նախատեսված ձևակերպում։ Աշխատանքային գրաֆիկ՝ փոփոխական հանգստյան օրերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։
  • - Աշխատավայրը՝ ք. Երևան Հալաբյան 8/7։
  • - Աշխատանք GE Signa Pioneer 3 tl. բարձրտեխնոլոգիական սարքավորման վրա։
  • - Շարունակական վերապատրաստում, մասնագիտական և անձնական որակների բարելավում։
  • - Բժշկական համազգեստի տրամադրում։
  • -Պրոֆեսիոնալ մասնագետների թիմ։

Աշխատանքային պարտականություններ

Ձեր իրականացվելիք խնդիրներն են՝

- Հիվանդի նախապատրաստման իրականացում հետազոտության համար, հիվանդի պառկեցում, ճիշտ դիրքավորում։ Բժշկի նշանակմամբ կոնտրաստային նյութի ներարկում։ Սարքավորումը աշխատանքի համար նախապատրաստում և անխափան աշխատանքի վերահսկում։ Էլեկտրոնային բժշկական ծրագրով աշխատանք։


Որակավորման պահանջներ

Մեր սպասումներն են ՝ ռենտգեն-լաբորանտի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։

Կրթությունը` միջին մասնագիտական, համապատասխան վավեր հավաստագրի առկայությամբ։

Համակարգչի լավ իմացություն։ Համբերատարություն, քաղաքավարություն, բարեհամբույր վերաբերմունք հիվանդի նկատմամբ։

Հայերենի և ռուսերեն լավ իմացություն։


Կապ՝ Whatsapp +7 921 946-16-82; +374 43 80-25-67
Նովիկովա Նադեժդա Վիտալևնա ‎

Ուղարկե՛ք Ձեր CV-ն novitskaya@dcenergo.ru էլ

Մեր բժշկական կենտրոնը